.jpg?token=3fc5dd512032a961d6feb53070de81ff)
Մրցույթ ձեռներեցության դասընթացի իրականացման համար
Մրցույթը հայտարարող կազմակերպության մասին
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի Հանրապետությունում շուրջ 35 տարի։ Կազմակերպության առաքելությունն է ապահովել երեխաների և երիտասարդների՝ ընտանիքում ապրելու իրավունքը և կանխարգելել մանկալքությունը՝ հաշվի առնելով երեխայի և երիտասարդի լավագույն շահը:
Ծրագրի նկարագրություն
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ծրագրային քաղաքականության իրականացման «Իջևան» մասնաճյուղի «Ընտանիքի ամրապնդման շարժական աջակցության տրամադրում Տավուշի մարզի խոցելի երեխաներին, երիտասարդներին և իրենց ընտանիքներին, այդ թվում՝ տեղահանված բնակչությանը» ծրագիր՝ նպատակ ունենալով Նոյեմբերյան, Բերդ և Դիլիջան համայնքներում 300 անապահով ընտանիքների (որոնց առնվազն 70%-ը Արցախից բռնի տեղահանված է), սոցիալապես և տնտեսապես ամրապնդել՝ ապահովելով իրենց երեխաների ինտեգրումը և ավելի լավ պաշտպանությունը:
Ընդհանուր տեղեկություններ մրցույթի վերաբերյալ
Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը՝ ներկայացնելով ձեռներեցության դասընթացի իրականացման իրենց առաջարկները (տեխնիկական և ֆինանսական)։ Առաջարկը և բոլոր հավելյալ փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայերեն լեզվով։ Ֆինանսական հայտը պետք է ներկայացվի ՀՀ դրամով՝ ներառյալ հարկերը:
Առաջարկների ներկայացման ընթացակարգ
Մրցույթի առաջարկները ներկայացվում են էլեկտրոնային եղանակով «PDF» ձևաչափով՝ [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև սույն թվականի հունիսի 24-ը՝ աշխատանքային օրվա վերջ։ Հարցերի դեպքում կարող ենք զանգահարել «ՍՕՍ-Մանկական գյուղեր» ՀԲՀ ԾՔԻ «Իջևան» մասնաճյուղի տնօրեն՝ Գևորգ Թադևոսյանին, +374 98 89 79 80 հեռախոսահամարով։
Մրցույթի մանրամասները հասանելի են այս հղման մեջ։