Մեր մասին

Մեր մասին

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որը գործում է Հայաստանում ավելի քան 33 տարի։ Մեր առաքելությունն է ապահովել երեխայի և երիտասարդների ընտանիքում ապրելու իրավունքը և կանխարգելել մանկալքությունը: Հիմնադրամի գործունեությունն այսօր ներառում է շուրջօրյա այլընտրանքային խնամքի (երկարաժամկետ և կարճաժամկետ) և ընտանիքի ամրապնդման ծառայություններ, այդ թվում մոր և մանկան կացարանը և ցերեկային խնամքը, որոնք իրականացվում են Երևան քաղաքում, Կոտայքի, Տավուշի և Շիրակի մարզերում: Ստորև կարող եք ծանոթանալ կազմակերպության զարգացմանն ըստ տարեթվերի:
  • 2021

    Բացվեց «Երևան» մասնաճյուղը՝ միավորելով Երևանում գործող ընտանիքների ամրապնդման ծառայությունները, ինչպես նաև այլ բարեգործական ծրագրեր։

  • 2020

    Հիմնադրամը նախաձեռնեց Երևանում և Կոտայքի մարզում COVID-19-ի արձագանքման ծրագրերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված և անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների և երիտասարդների աջակցության ծրագրերի իրականացումը։

  • 2009

    ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում բացվեց երկրորդ «ՍՕՍ-Մանկական գյուղ Իջևանը»:

  • 2001

    Երևանում հիմնադրվեց առաջին Երիտասարդական տունը (հետագա տարիների ընթացքում հիմնադրվեցին ևս երկու Երիտասարդական տներ):

  • 1994

    Կառուցվեց ՍՕՍ Մանկապարտեզը, որի նպատակն էր ապահովել որակյալ նախադպրոցական կրթություն «ՍՕՍ-Մանկական գյուղ Կոտայքի», ինչպես նաև հարակից համայնքների երեխաների համար:

  • 1990

    ՀՀ Կոտայքի մարզում «ՍՕՍ-Մանկական գյուղ Կոտայքը» բացեց իր դռներն այն երեխաների համար, ովքեր 1988 թվականի երկրաշարժի հետևանքով կորցրել էին իրենց ծնողներին։

  • 1988

    Հիմնադրամը սկսել է իր գործունեությունը Սպիտակի կործանարար երկրաշարժից անմիջապես հետո։