Կառուցման Աշխատանքների Մրցույթ
13.06.2025

Կառուցման Աշխատանքների Մրցույթ

Սոցիալական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքների միցույթի հայտարարություն

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը բոլոր իրավասու շինարարական ընկերություններին հրավիրում է մասնակցելու՝ Սոցիալական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքների համար հայտարարվող միցույթին:

Ծրագրի շրջանակներում ընդգրկված շինարարական հրապարակը գտնվում է Կոտայքի մարզ, Ակունք գյուղ, Կոտայք, Հերման Գմայների փողոց 1 հասցեում։

Մրցութային փաթեթը կարող է ձեռք բերվել սույն թվականի հունիսի 13-ից մինչև 20-ը ներառյալ՝ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Ազգային գրասենյակից (ՀՀ, 0033, Երևան, Երզնկյան փող., 79 շենք, ժամը 9:30-ից մինչև 17:00՝ բացառությամբ շաբաթ և կիրակի օրերի): Ցանկության դեպքում, կարող եք ստանալ նաև փաթեթի էլեկտրոնային տարբերակը, ինչպես նաև ներբեռնել այն հետևյալ հղումով։

Ձեր առաջարկը պետք է ներկայացվի մինչև 2025 թ. Հունիսի 23-ը ներառյալ, ժամը 16։00։ Նշված ժամկետից ուշ ներկայացված բոլոր առաջարկները կմերժվեն։

Տեղեկատվություն ստանալու նպատակով կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով. + 374 60 533355: