Ազգային Տնօրենի Օգնական
Աշխատանքի հիմնական պարտականություններն են աջակցել Ազգային տնօրենին «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստանում» վարչական գործունեության մեջ, հանդիպումների, սեմինարների կազմակերպչական հարցերում, ինչպես նաև հաշվետվությունների, պլանների պատրաստման և այլ հարցերում, ինչպես նաև կառավարել/արխիվացնել արտաքին և ներքին նամակագրությունը։
Ազգային Տնօրենի Օգնական
Աշխատանքի հիմնական պարտականություններն են աջակցել Ազգային տնօրենին «ՍՕՍ-Մանկական Գյուղեր Հայաստանում» վարչական գործունեության մեջ, հանդիպումների, սեմինարների կազմակերպչական հարցերում, ինչպես նաև հաշվետվությունների, պլանների պատրաստման և այլ հարցերում, ինչպես նաև կառավարել/արխիվացնել արտաքին և ներքին նամակագրությունը։
Գործունեության ոլորտներն ու հիմնական պարտականությունները`
• Պատասխանատու լինել հիմնադրամի ողջ հաղորդակցության համար, ստանալ և ուղարկել տեղեկություններ ֆաքսով, փոստով և էլեկտրոնային փոստով:
• Կազմակերպել հանդիպումներ ու բանակցություններ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև մասնակցել դրանց:
• Կազմել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստերի արձանագրությունների նախագծերը:
• Իր իրավասությունների սահմաններում պատրաստել պաշտոնական գրությունների, աշխատակիցներին անհրաժեշտ տեղեկանքների, լիազորագրերի նախագծեր և ներկայացնել ազգային տնօրենի հաստատմանը։
• Ըստ աշխատանքային օրերի ժամանակացույցի, աշխատանքային անձնակազմին ամեն ամիս տեղեկացնել արձակուրդների և ոչ աշխատանքային օրերի մասին, համակարգել բոլոր ընթացիկ փոփոխությունները:
• Մասնակցել հիմնադրամի ժողովների, խորհրդակցությունների և տարբեր կարգի միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը
• Հաշվառել, պահպանել, գրանցել և արխիվացնել կազմակերպության բոլոր փաստաթղթերը` հրամանները, դիմումները, զեկուցագրերը, պայմանագրերն այլ կազմակերպությունների հետ և այլն:
• Իրականացնել հիմնադրամի ուղեցույցներով, քաղաքականությամբ, ազգային պլանով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ, ինչպես նաև իրականացնել Ազգային տնօրենի կողմից տրված այլ առաջադրանքները և հանձնարարությունները:
• Իր իրավասությունների շրջանակներում իրականացնել ԵԱՊ ռիսկերի գնահատում և ապահովել այն բոլոր գործողությունների իրականացումը, որոնք ուղղված են կանխարգելելու երեխաների անվտանգության պաշտպանության գծով գոյություն ունեցող և հնարավոր ռիսկերը։
• Պատասխանատու է անհապաղ հաղորդել երեխաների անվտանգության պաշտպանության հետ կապված ցանկացած կասկած, մտահոգություն, մեղադրանք կամ դեպք՝ երեխաների անվտանգության պաշտպանության հաղորդման ընթացակարգին համապատասխան։ Երեխաների անվտանգության պաշտպանության հետ կապված անհրաժեշտ է հաղորդել երեխաների անվտանգության պաշտպանության պատասխանատու անձին և/կամ երեխաների անվտանգության պաշտպանության ազգային թիմի անդամին և/կամ համապատասխան անմիջական ղեկավարին։
Պահանջվող հմտությունները և որակավորումները՝
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում ոլորտում,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ նմանատիպ պաշտոնում, միջազգային կազմակերպությունում աշխատելու փորձը կտիդարկվի առավելություն,
- MS Office ծրագրային փաթեթի գերազանց իմացություն,
- Հայերեն, անգլերեն ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
- Հաղորդակցության և կազմակերպչական գերազանց հմտություններ,
- Նախաձեռնող, ճկուն, թիմում աշխատելու կարողություն,
- Սուղ ժամկետներում և լարված իրավիճակներում աշխատելու կարողություն։
Պահանջվող թեկնածուի մակարդակը՝ ավագ
Ուղարկեք CV-ն և ուղեկցող նամակը անգլերեն լեզվով [email protected] էլ․ հասցեին՝ վերնագրում նշելով «Ազգային տնօրենի օգնական»: Այն դիմորդները, ովքեր չեն բավարարում վերը նշված պահանջներին, հնարավոր է հարցազրույցի չհրավիրվեն։
