Աջակցություն «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կողմից
Ծրագրի նպատակն է օգնել ընտանիքներին բարձրացնելու տնտեսական կայունությունը՝ դրանով իսկ նպաստելով կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների ինքնաբավությանը, ինչը նշանակում է, որ խնամք իրականացնողները կարող են տրամադրել որակյալ խնամք (օրինակ՝ ծնողական հմտություններ, երեխայի իրավունքների իրազեկում), առկա են բավարար ռեսուրսներ (օրինակ՝ տնտեսական անվտանգություն, կացարան, պարենային անվտանգություն), և երեխաներին հասանելի են հիմնական ծառայությունները (օրինակ՝ առողջապահություն, կրթություն):
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող Ընտանիքների ամրապնդման ծրագրերը (FSP) ունեն մի քանի բաղադրիչներ, սակայն տնտեսական կայունության բաղադրիչն առավել կարևոր է։ Այս բաղադրիչի շրջանակներում ծրագրի մասնակիցների համար կազմակերպվում են մասնագիտական դասընթացներ։
Դասընթացների ավարտից հետո շահառուներին տրամադրվում են մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ համապատասխան գործիքներ և պարագաներ, որոնք օգնում են նրանց դառնալ ավելի մրցունակ աշխատաշուկայում և հեշտությամբ գտնել աշխատանք՝ այդպիսով հնարավորություն ունենալով ապահովելու իրենց երեխաների պատշաճ խնամքը: