Մեր մասին

Մեր մասին

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ

Հայաստանի Հանրապետությունում «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն իր գործունեությունն սկսել է 1988 թվականի Սպիտակի կործանարար երկրաշարժից անմիջապես հետո։ Հիմնադրամը երեխայակենտրոն կազմակերպություն է, որի առաքելությունն է ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների խնամքը՝ ընտանիքին մոտ պայմաններում: Ելնելով դրանից հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է երկու ուղղություններով՝ այլընտրանքային խնամքի ծառայություններ, ինչպես նաև ընտանիքների ամրապնդման ծառայություն՝ սոցիալական ծանր վիճակում գտնվող, անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներին։

ՀՀ Կոտայքի մարզում 1990 թվականին ՍՕՍ Մանկական գյուղ Կոտայքը բացեց իր դռներն այն երեխաների համար, ովքեր 1988 թվականի երկրաշարժի հետևանքով կորցերել էին իրենց ծնողներին։ 1994 թվականին կառուցվեց ՍՕՍ Մանկապարտեզը, որի նպատակն էր ապահովել որակյալ նախադպրոցական կրթություն ՍՕՍ Մանկական գյուղ Կոտայքի, ինչպես նաև հարակից համայնքների երեխաների համար: 2001 թվականին Երևանում հիմնադրվեց առաջին Երիտասարդական տունը, իսկ հետագա տարիների ընթացքում հիմնադրվեցին ևս երկու Երիտասարդական տներ, որտեղ խնամվում են Մանկական գյուղերից Երևան տեղափոխված 13-18 տարեկան երիտասարդները։ ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում 2009 թվականին բացվեց երկրորդ ՍՕՍ Մանկական գյուղ Իջևանը։

2020 թվականին՝ արձագանքելով Հայաստանի Հանրապետությունում COVID-19 բռնկումից հետո բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի կտրուկ վատթարացմանը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության աղետալի հետևանքներին, հիմնադրամը նախաձեռնեց Երևանում և Կոտայքի մարզում COVID-19-ի արձագանքման ծրագրերի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված և անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների և երիտասարդների աջակցության ծրագրերի իրականացումը։

2021 թվականին բացվեց «Երևան» մասնաճյուղը՝ միավորելով Երևանում գործող ընտանիքների ամրապնդման, ինչպես նաև այլ բարեգործական ծրագրեր։

Այժմ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը գործունեություն է իրականացնում ՀՀ Կոտայքի, Տավուշի և Շիրակի մարզերում, Երևան քաղաքում՝ երեխաների շուրջօրյա խնամքի (կարճաժամկետ և երկարաժամկետ), Մոր և Մանկան կացարանի, ընտանիքների ամրապնդման ծրագրերի, ինչպես նաև ճգնաժամային արձագանքման ծրագրերի միջոցով։ Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ուղղված են Հայաստանի Հանրապետությունում երեխաների պաշտպանության համակարգի բարելավմանը, երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը։

 

 

 

HISTORY
Հաջողված պատմություն
Հաջողված պատմություն
Կարդալ ավելին
Տեսադարան
Խնամատարության պիլոտային նոր ծրագիրը Տավուշում և ԿոտայքումՏեսնել բոլորը