Ընտանիքների ամրապնդման ծրագիր Տավուշի մարզում
Ընտանիքների ամրապնդման ծրագիրը Տավուշի մարզում ֆինանսավորվում է Ավստրիական զարգացման գործակալության և ՍՕՍ Մանկական Գյուղեր Ավստրիայի կողմից և գործում է սկսած 2015 թ. հուլիսից: Ծրագրի նպատակն է ամրապնդել սոցիալական աջակցության համակարգը Տավուշի մարզում՝ խոցելի երեխաների և ընտանիքների կարիքներին արդյունավետ արձագանքելու համար: Ծրագիրը նպատակաուղղված է ներառել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 400 երեխաների և 200 ընտանիքների, 100 խոցելի կանանց և պետական կառույցներում աշխատող 35 մասնագետների/սոցիալական աշխատողների:
Ծրագիրը իրականացվում է Տավուշի մարզի 2 քաղաքային բնակավայրերում՝ Նոյեմբերյանում և Բերդում, որոնք համարվում են առավել խոցելի՝ սահմանամերձ դիրքի և Ադրբեջանի հետ ակամարտության գոտուն մոտ գտնվելու, գործազրկության բարձր մակարդակի, տղամարդկանց շրջանում աշխատանքային միգրացիայի բարձր տոկոսի և աղքատության բարձր մակարդակի: Յուրաքանչյուր քաղաքն ունի իրեն հարակից որոշակի քանակությամբ գյուղեր (գյուղական վայրեր) և յուրաքանչյուր քաղաքին հարակից 16 գյուղական բնակավայրերը ներառված են ծրագրում:
Ծրագիրը միաժամանակ մատուցում է շրջիկ և ստացիոնար ծառայություններ․
- Շահառու ընտանիքների անհատական կարիքների համաձայն` բոլոր 200 ընտանիքներին տրամադրվում է տարբեր տեսակի աջակցություն՝ սոցիալ-հոգեբանական, նյութական, առողջապահական, ծնողավարման, իրավական և կրթական: Ծրագրի իրականացման արդյունքում թիրախային ընտանիքների կենսապայմանները և անդամների առողջական վիճակը որոշակիորեն բարելավվել են:
- Երեխաների զարգացմանը, նրանց հաղորդակցական և հարմարվողական ունակությունների բարելավմանն ուղղված գործողությունները, ինչպիսիք են խմբակները, անհատական և խմբային հոգեբանական աշխատանքը, նպաստել են երեխաների ներգրավմանը համայնքի կյանքում և դրական ազդեցությանը երեխաների հոգեբանական վիճակի վրա: Դպրոցական պարագաների տրամադրման և արտադպրոցական պարապմունքների կազպակերպման շնորհիվ բարելավվել է երեխաների դպրոց հաճախելը և առաջադիմությունը:
- Ծնողների կարողությունների զարգացումը չափազանց կարևոր է թիրախավորված ընտանիքների կյանքում երկարաժամկետ փոփոխությունների հասնելու համար: Սա վերաբերում է ինչպես երեխաների խնամքի համար անհրաժեշտ ծնողավարման հմտություններին, այնպես էլ իրավունքների պաշտպանությանը, ձեռներեցության հիմունքներին և այլն: Այս ուղղությամբ ծրագրի նշանակալի ջանքերի շնորհիվ՝ ծնողները բարելավել են իրենց ծնողավարման հմտությունները, իսկ ընտանիքներն ընդլայնել սոցիալան հմտությունները:
- Քանի որ գործազրկությունը և կայուն եկամտի բացակայությունը հանդիսանում են ընտանիքների խոցելիությունը խթանող հիմնական գործոններ, մենք կենտրոնանում ենք ընտանիքների, հատկապես կանանց տնտեսական հզորացման վրա: Թիրախավորված ընտանիքներին տրամադրվել են մասնագիտական դասընթացներ, աշխատանքային գործիքներ և պարագաներ: Կատարված աշխատանքը նպաստեց ընտանիքների ֆինանսական վիճակի կայունացմանը, թիրախային համայնքներում աղքատության նվազեցմանը, ինչպես նաև բարձրացրեց համայնքի մոբիլիզացիայի և ինտեգրվածության մակարդակը:
Ծրագրի գործողություններից ոչ պակաս կարևորն է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և ընտանիքների հետ աշխատող համայնքային կառույցների ներկայացուցիչների գիտելիքների և հմտությունների զարգացումը: Այս նպատակով մենք կազմակերպում և իրականացնում ենք դասընթացներ և գործնական քննարկումներ:
Ընտանիքների ամրապնդման ծրագիր Իջևանում
Ընտանիքների ամրապնդման ծրագիրը Իջևան քաղաքում ընտանիքներին տրամադրում է բազմակողմանի աջակցություն (տնտեսական, նյութական, սոցիալ-հոգեբանական, առողջապահական, կրթական և ծնողավարման)` նախապես մշակված ընտանիքների զարգացման պլանի համաձայն: Արդյունքում, ընտանիքներն ու երեխաները ստանում են հետևյալ լավ պլանավորված և կարիքի վրա հիմնված աջակցություն.
- Առողջապահական աջակցություն (բժշկական ստուգում, դեղորայքի տրամադրում, բուժում): Տրամադրված աջակցությունը օգնում է զգալիորեն բարելավել և կայունացնել երեխաների և ծնողների առողջական վիճակը և կանխել ավելի լուրջ և վտանգավոր հիվանդություններ:
- Կրթական աջակցությունը (գրենական պիտույքների, դասագրքերի, դպրոցական պայուսակների, զարգացնող խաղերի տրամադրում) նպաստում են դպրոցական հաճախումների և երեխաների առաջադիմության բարձրացմանը:
- Հոգեբանական աջակցություն (անհատական և խմբային հոգեբանական խորհրդատվություն, առաջնային հոգեբանական գնահատում, տարբեր թեմաներով արտ թերապիա): Այս աջակցության արդյունքում երեխաների և ծնողների հոգեբանական վիճակը զգալիորեն բարելավվում է: Ծնողների հետ խմբային աշխատանքը դրական ազդեցություն է ունենում ընտանիքի մթնոլորտի և միջանձնային հարաբերությունների վրա:
- Սոցիալական աջակցություն, երբ ծրագրում ընդգրկված երեխաներին հնարավորություն է տրվում մասնակցել տարբեր խմբակների (դաշնամուր, ջութակ, վոկալ, ժողովրդական երաժշտական գործիքներ, պար, նկարչություն, ստեղծագործական տեխնոլոգիաներ): Սա նպաստում է առավել խոցելի և մեկուսացված երեխաների ինքնազարգացմանը և սոցիալականացմանը:
- Նյութական աջակցություն, մասնավորապես հիմնական պարենային փաթեթների, նորածին երեխաների համար կաթի, հիգիենիկ պարագաների, սեզոնային հագուստի (տարին մեկ անգամ) և տնային պարագաների տրամադրում: Օգնությունը զգալի ազդեցություն ունի երեխաների և ծնողների առողջության և ինքնագնահատման վրա:
- Տնտեսական կայունություն: Պետք է հատուկ ընդգծել ծրագրի ջանքերը, որոնք ուղղված են ընտանիքների տնտեսական կայունացմանը: Ծնողների և երիտասարդների համար կազմակերպվում են մի շարք հմտությունների զարգացում, մասնագիտական կրթություն և մասնագիտական կրթություն:
- Ծնողավարման աջակցություն, որտեղ մեծ ուշադրություն է դարձվում մասնակիցների ծնողական գիտելիքների և հմտությունների զարգացմանը: Ցուցաբերված օգնության արդյուքնում, ծնողները ստանում են տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ, թե ինչպես պետք է հոգ տանել և դաստիարակել իրենց երեխաներին: