Ընտանիքների ամրապնդման ծրագիր Գյումիրիում

Ընտանիքների ամրապնդման ծրագիրը Գյումրիում մեկնարկել է 2006 թ․-ին և ավարտվել է 2018 թ․հունիսին: Այս ծրագիրն առաջինն էր սոցիալական որբության կանխարգելման ոլորտում: Ծրագրային անմիջական միջամտությունը և աջակցությունն իրականացվել են տեղական գործընկեր հասարակական կազմակերպությունների կողմից, մասնավորապես՝  «Մեղվիկ» մանկապատանեկան կենտրոնի և «Համայնքի զարգացման և սոցիալական աջակցության կենտրոն»-ի կողմից:

Երկու կազմակերպությունները ծավալուն աշխատանք են իրականացրել երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում: Մեծ է ծրագրի ավանդը խոցելի երեխաների կրթական կարիքները բավարարելու բնագավառում: Բազմաթիվ դասընթացներ են իրականացվել առողջ ապրելակերպի, երեխա-ծնող փոխհարաբերությունների վերաբերյալ՝ մասնակիցների իրազեկությունը բարձրացնելու նպատակով: Երեխաներին հնարավորություն է ընձեռնվել հաճախել նախասիրությունների խմբակներ (շախմատ, երգ, պար, նկարչություն, գոբելեն և այլն), ինչը մեծապես նպաստել է նրանց մտավոր և հուզական զարգացմանը:

Ծրագրի շրջանակներում մեծ ուշադրություն է դարձվել ծնողավարման հմտությունների զարգացմանը, ինչը դրականորեն է անդրադարձել երեխաների խնամքի որակի վրա: Անհատական և խմբային հոգեբանական աշխատանքների շնորհիվ հաջողվել է արձանագրել երեխաների և ծնողների հոգեվիճակի կայունությունը և բազմաթիվ վախերի հաղթահարումը: Իրականացված գործողությունների արդյունքնում էականորեն բարելավվել է ծրագրում ընդգրկված ընտանիքների ընդհանուր մթնոլորտը:

Մեծ էր ծրագրի ազդեցությունը համայնքի մոբիլիզացման և ակտիվացման գործում: Երեխաների պաշտպանության ոլորտում գործող պետական և հասարակական կազմակերպությունների հետ ամենօրյա ակտիվ համագործակցության միջոցով հաջողվել է ծրագրի շահառու ընտանիքների խնդիրներին տալ համալիր լուծումներ և հասնել այդ ընտանիքների ինքնաբավությանը:  

Ծրագրի իրականացման ավելի քան 11 տարիների ընթացքում գործընկեր հասարակական կազմակերպությունները՝ «Մեղվիկ» մանկապատանեկան կենտրոնը և «Համայնքի զարգացման և սոցիալական աջակցության կենտրոնը» ձեռք են բերել կարողությունների զգալի աճ և կայունություն, ինչը հնարավորություն է տվել դադարեցնել միջազգային ֆինանսավորումը ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպության կողմից:

HISTORY
Հաջողված պատմություն
Հաջողված պատմություն
Կարդալ ավելին
Տեսադարան
Խնամատարության պիլոտային նոր ծրագիրը Տավուշում և ԿոտայքումՏեսնել բոլորը