ԵՄ հանուն երիտասարդության

ԵՄ հանուն երիտասարդության

ԵՄ հանուն երիտասարդության

Ծրագիրն սկսվել է 2018 թվականի փետրվարի 1-ից և շարունակվելու է 36 ամիս։ Այն ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից և իրականացվում է Բելառուսում, Ուկրաինայում և Հայաստանում (ք․ Երևանում և ք․ Իջևանում): Ծրագրի իրականացման գործընկերն են «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը և «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը։ Ծրագրի նպատակն է նպաստել սոցիալապես և տնտեսապես անապահով երիտասարդների (16-35 տարեկան), հատկապես գործազուրկ երիտասարդների, ՍՕՍ Մանկական Գյուղերի կամ այլ խնամքի հաստատությունների սաների և միայնակ մայրերի համար աշխատանքի և ձեռներեցության ավելի լավ հեռանկարների ստեղծմանը և վերոհիշյալ երկրների աշխատանքային շուկաներում նրանց ակտիվ մասնակցության բարձրացմանը:

Ծրագրի արդյունքում մոտավորապես 740 երիտասարդ (350-ը՝ Հայաստանում) կբարելավի իր կյանքի, սոցիալական, մասնագիտական և զբաղունակության հիմնարար հմտությունները՝ «Կյանքի հմտություններ և զբաղունակություն» համապարփակ ուսումնական ծրագրի օգնությամբ։ Նրանք գիտելիքներ են ձեռք բերելու մրցունակ աշխատաշուկայի, պահանջարկ ունեցող մասնագիտությունների մասին և ինչպես աշխատանք փնտրել։ Ուսումնական ծրագրի արդյունավետ լինելու համար այն համակցվելու է աշխատանքային փորձի հետ:  

Մասնավոր և պետական ընկերությունների հետ համագործակցությամբ, ծրագիրը կառաջարկի պրակտիկայի/աշակերտության զանազան հնարավորություններ, կկապի երիտասարդ շահառուներին պոտենցիալ գործատուների հետ։ Հիմնվելով գնահատման արդյունքների վրա՝ մասնակիցները ուժեղացնելու են իրենց մասնագիտական հմտությունները՝ տարբեր կարճաժամկետ վերապատրաստումների միջոցով, հետագայում իրենց զբաղունակությունը բարձրացնելու նպատակով։

Ծրագրի գործողություններն ուղղված կլինեն նաև երիտասարդների ձեռնարկատիրական հմտությունների բարելավմանը, որն իրականցնում է «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը: Հատուկ հարմարեցված ուսումնական ծրագրի միջոցով, մոտավորապես 50 երիտասարդներ կսովորեն, թե ինչպես հիմնադրել, կառավարել և զարգացնել սեփական բիզնեսը: Մոտավորաես 15 բիզնես նախագծեր, ըստ մշակված չափորոշիչների, կստանան ֆինանսավորում  և կանոնավոր աջակցություն՝ բիզնեսի նախնական, ինկուբացիոն և հետինկուբացիոն փուլերում:

HISTORY
Հաջողված պատմություն
Հաջողված պատմություն
Կարդալ ավելին
Տեսադարան
Խնամատարության պիլոտային նոր ծրագիրը Տավուշում և ԿոտայքումՏեսնել բոլորը