Զբաղվածության և տնտեսական կայունացման ծրագիր

Զբաղվածության և տնտեսական կայունացման ծրագիր

2014 թվականից “ՍՕՍ-Մանկական Գյուղեր” հայկական բարեգործական հիմնադրամը նախաձեռնեց նոր ծրագիր, որի նպատակն է աջակցել այն ընտանքիներին, որոնք այլ խնդիրներից զատ ունեն նաև գործազրկության և տնտեսական կայունության խնդիրներ։

Ծրագրի շրջանակներում Երևան քաղաքում բնակվող ավելի քան 700 գործազուրկներ հնարավորություն են ստացել կատարելագործել իրենց մասնագիտական հմտությունները և/կամ ձեռք բերել նորը, ինչպես նաև ստանալ աշխատանքային գործիքներ և սարքավորումներ, ինչը թույլ է տալիս լիարժեք մրցունակ լինել աշխատանքի շուկայում։

Ծրագրի մասնակիցները ստացել են հետևյալ ծառայությունները․

-         մասնագիտական կողմնորոշման խորհրդատվություն,

-         կարճաժամկետ մասնագիտական դասընթացներ,

-         աշխատանային գործիքներ,

-         աշխատանք փնտրելու հմտությունների զարգացում,

-         փոքր բիզնես սկսելու աջակցություն,

-         մասնակցություն աշխատանքի տոնավաճառներին,

-         խմբային սոցիալական աշխատանք,

-         անհատական սոցիալական աշխատանք  և հոգեբանական հզորացում։

HISTORY
Հաջողված պատմություն
Հաջողված պատմություն
Կարդալ ավելին
Տեսադարան
Խնամատարության պիլոտային նոր ծրագիրը Տավուշում և ԿոտայքումՏեսնել բոլորը