Արտակարգ իրավիճակում հայտնված սիրիահայ ընտանիքների աջակցություն

Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի հետևանքով մայր հայրենիք են ներգաղթել 22 000 ավելի հայեր: Նրանցից շատերը հայտնվել էին ճգնաժամային իրավիճակում՝ չունենալով կացարան, ապրուստի միջոցներ և գտնվելով ծանր հոգեբանական իրավիճակում: Այս խնդրին լուծում տալու նպատակով՝ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը նախաձեռնել էր արտակարգ իրավիճակի արձագանքման ծրագիր, որն իրականացվեց 2014 թ․-ի նոյեմբեր - 2018 թ․-ի հուլիս ժամանակահատվածում: Ծրագրի շրջանակներում ինտենսիվ աջակցություն է տրամադրվել 150 ընտանիքների և 300 երեխաների:
Այն ուներ հինգ հիմնական բաղադրիչ, որոնք մշակվել էին՝ հիմք ընդունելով ներգաղթած ընտանիքների հիմնական, առավել ճգնաժամային կարիքները: Դրանք են.
- Նյութական աջակցություն․ սննդի փաթեթներ, հիգիենայի պարագաներ, սեզոնային հագուստ,
- Բնակարանային աջակցություն․ բնակարանի վարձակալություն և կոմունալ ծառայությունների վճարներ, բնակարանի վերանորոգում
- Առողջապահական աջակցություն․ դեղորայքի տրամադրում և բուժօգնություն,
- Հոգեբանական աջակցություն․ անհատական և խմբային թերապիա և խորհրդատվություներ, ինքնօգնության խմբեր,
- Տնտեսական կայունացմանն ուղղված աջակցություն․ մասնագիտական կարճաժամկետ դասընթացներ, մասնագիտական սարքավորումների և գործիքների տրամադրում:
HISTORY