Մոր և մանկան կացարան
Մոր և մանկան կացարան
2018 թվականի հունվարից ՍՕՍ Մանկական Գյուղ Կոտայքում մեկնարկել է Մոր և մանկան կացարանի ծառայությունը, որը ժամանակավոր օթևան է տրամադրում առանց տանիքի մնացած կանանց իրենց մանկահասակ երեխաների հետ։ Ծրագիրը շրջանակներում, կացարան է տրամադրել 9 ընտանիքների իրենց 15 երեխաների հետ։
Ընտանիքների ներգրավումը ծրագրում իրականացվում է բազմամասնագիտական թիմի կողմից և հիմնված է գնահատման վրա, որից հետո յուրաքանչյուր ընտանիքի համար կազմվում է ընտանիքի զարգացման պլան։ Ընտանիքի զարգացման պլանի հիման վրա ընտանիքներին տրամադրվում է աջակցության հետևյալ տեսակները․ սնունդ, հիգիենիկ միջոցներ, սեզոնային հագուստ, համապատասխան դեղորայք և բժշկական օգնություն, հոգեբանական աջակցություն, երեխաների խնամքի համար անհրաժեշտ միջոցներ, մանկական սնունդ, իրավաբանական աջակցություն, մասնագիտական դասընթացներ և այլն։
Ծրագրի շրջանակներում սերտ համագործակցություն է հիմնվել տեղական ինքնակառավարման մարմինների, տեղական և մարզային մակարդակում պետական սոցիալական ծառայությունների, ինչպես նաև մարզում և Երևանում գործող հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ։
Կացարանում բնակվելու ընթացքում ծրագրի սոցիալական մանկավարժները, սոցիալական աշխատողն ու հոգեբանը մշտապես աշխատում են ծնողների հետ՝ իրենց ծնողավարման հմտությունների զարգացման ուղղությամբ՝ երիտասարդ մայրերին օգնելով հասկանալ և ճիշտ արձագանքել երեխաների կարիքներին։
Ծրագրի շրջանակներում, մասնագիտական դասընթացներին մասնակցելու և նոր մասնագիտություն ձեռք բերելու, կամ արդեն առկա մասնագիտության կատարելագործման միջոցով, ընտանիքներին ինքնաբավ դարձնելու փորձ է կատարվում։ Դա էլ, իր հերթին, ծնողներին օգնում է աշխատաշուկայում ավելի մրցունակ դառնալու և աշխատանք գտնելու հարցում։