Ճգնաժամային արձագանք Հայաստանում․ ԼՂ հակամարտություն 2020

Ճգնաժամային արձագանք Հայաստանում․ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն 2020
2020 թվականի դեկտեմբերից «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամն իրականացնում է «Ճգնաժամային արձագանք Հայաստանում․ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն 2020» ծրագիրը՝ պատերազմից տուժած և Լեռնային Ղարաբաղից տեղահանված շուրջ 1500 երեխաներ ունեցող 250 ընտանիքի ծանր սոցիալական և հոգեբանական վիճակը փոքր-ինչ մեղմելու նպատակով:
Ծրագրի շրջանակներում
- տրամադրվում է սոցիալա-հոգեբանական աջակցություն, բնաիրային աջակցություն (սննդի և հիգիենայի փաթեթներ), տաք հագուստ, դեղորայք և այլն;
- բարելավվում է 1500 երեխայի կրթության մակարդակը․ կրթությունն, այդ թվում նաև հեռավար կրթությունն ապահովելու համար անհրաժեշտ պարագաների տրամադրման միջոցով;
- ստեղծվել են երեխայահեն կենտրոններ՝ երեխաներին հոգեբանամանկավարժական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև առօրյան կազմակերպելու նպատակով։ Այստեղ երեխաները կարող են զարգացման խաղերի միջոցով սովորել և շփվել համայնքի երեխաների հետ։
Ծրագիրն իրականացվում է Երևանում քաղաքում և Կոտայքի մարզում մինչև 2021 թվականի նոյեմբերը։