«ԼՂ հակամարտությունից տուժած երիտասարդների տնտեսական հզորացում»

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած երիտասարդների տնտեսական հզորացում»
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը և «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամը համատեղել են իրենց ջանքերը «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած երիտասարդների տնտեսական հզորացում» ծրագրի միջոցով ԼՂ հակամարտությունից տուժած երիտասարդներին աջակցելու նպատակով:
Ծրագրի նպատակն է ընդլայնել երիտասարդների տնտեսական հնարավորությունները՝ որակյալ կրթության, վերապատրաստման հնարավորությունների, մասնագիտական և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման միջոցով: Ծրագրի արդյունքում.
- 100 երիտասարդ կստանա ոչ ֆորմալ կրթության և վերապատրաստման նորարարական հնարավորություններ;
- 25 երիտասարդ կբարելավի ձեռնարկատիրական գիտելիքները և հմտությունները,
- ինչպես նաև կֆինանսավորվի 8 սեփական բիզնես:
Ծրագիրն իրականացվում է քաղաք Դիլիջանում (Տավուշի մարզ)՝ 14 ամիս տևողությամբ (01.05.2021-30.06.2022)։ Ծրագրի նպատակաուղղված է ԼՂ հակամարտությունից տուժած տեղացի և Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված ընտանիքների 100 երիտասարդին: