COVID-19-ի արձագանքման ծրագիր Երևանում

COVID-19-ի արձագանքման ծրագիր Երևանում
Հայաստանի Հանրապետությունում COVID-19 բռնկումից հետո բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը կտրուկ վատացել է, իսկ պատերազմը և COVID-19-ի երրորդ ալիքն էլ ավելի են դժվարացրել այն: Շատերը կորցրեցին աշխատանքը, կանգնելով բազմաթիվ խնդիրների առջև՝ առողջապահական, կրթական, սոցիալ-տնտեսական:
Արձագանքելով ստեղված իրավիճակին՝ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը 2020 թ․ դեկտեմբերի 1-ից նախաձեռնել է COVID-19-ի արձագանքման ծրագրի իրականացումը՝ մեկ տարի տևողությամբ։
Ծրագրում ընդգրկված երևանաբնակ 100 ընտանիքի
- տրամադրվում են սննդի փաթեթներ;
- COVID-19-ի կանխարգելիչ միջոցներ (դիմակներ, ախտահանող միջոցներ),
- դպրոցահասակ երեխաներն ապահովվում են հեռավար ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով,
- մանկահասակ երեխաների համար գնվում են տակդիրներ և հիգիենայի այլ պարագաներ:
Ծրագրով նախատեսված է նաև հոգեբանական խնդիրների վերհանում և համապատասխան աջակցության տրամադրում, ինչպես նաև COVID-19-ի կանխարգելման անհրաժեշտության, աշխատանք գտնելու հմտությունների և մասնագիտական կողմնորոշման մասին խորհրդատվություն: