COVID-19-ի արձագանքման ծրագիր Կոտայքում
COVID-19-ի արձագանքման ծրագիր Կոտայքում
Հայաստանի Հանրապետությունում COVID-19 բռնկումից հետո բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը կտրուկ վատացել է, իսկ պատերազմը և COVID-19-ի երրորդ ալիքն էլ ավելի են դժվարացրել այն: Շատերը կորցրեցին աշխատանքը, կանգնելով բազմաթիվ խնդիրների առջև՝ առողջապահական, կրթական, սոցիալ-տնտեսական:
Արձագանքելով ստեղված իրավիճակին՝ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը 2021 թ․ հուլիսի 30-ից նախաձեռնել է COVID-19-ի արձագանքման ծրագրի իրականացումը մինչև 2022 թվականի մայիսի 31-ը։
Ծրագրում ընդգրկված՝ Կոտայքի մարզում բնակվող 100 ընտանիքի
- տրամադրվում են սննդի փաթեթներ;
- COVID-19-ի կանխարգելիչ միջոցներ (դիմակներ, ախտահանող միջոցներ),
- դպրոցահասակ երեխաներն ապահովվում են հեռավար ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով,
- մանկահասակ երեխաների համար գնվում են տակդիրներ և հիգիենայի այլ պարագաներ:
Ծրագրով նախատեսված է նաև հոգեբանական խնդիրների վերհանում և համապատասխան աջակցության տրամադրում, ինչպես նաև COVID-19-ի կանխարգելման անհրաժեշտության, աշխատանք գտնելու հմտությունների և մասնագիտական կողմնորոշման մասին խորհրդատվություն: