Կրթություն

Կրթություն
Կրթական ծրագիր Երևանում
Ծրագիրը ներդրվել է 2010 թ.-ին այն հանրակրթական հաստատություններին աջակցելու և կրթության որակը բարձրացնելու նպատակով, որտեղ հաճախել են «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ծրագրերում ընդգրկված երեխաները:
Կրթական ծրագիր Երևանում
Աջակցությունը իրականացվել է հետևյալ հիմնական ուղղություններով՝
- Ուսուցչական կազմի կարողությունների հզորացում՝ երեխայակենտրոն կրթական մեթոդների և մոտեցումների ներդրման միջոցով;
- Որոշումների կայացման գործընթացի ժողովրդավարական միտումների ներդրում՝ աշակերտական և ծնողական կոմիտեների զարգացման միջոցով, գործընթացը ավելի մասնակցային և թափանցիկ դարձնելու համար;
- Ուսումնական հաստատություններին անհրաժեշտ դիդակտիկ նյութերի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գույքի ապահովում՝ կրթական գործընթացը ավելի ընդգրկուն և ինտերակտիվ դարձնելու նպատակով;
- Հիմնական և վթարային վերանորոգման իրականացում՝ միջավայրը ավելի ապահով և երեխայի համար բարենպաստ դարձնելու նպատակով:
Ծրագրի շրջանակներում N 84 և N 103 հանրակրթական դպրոցները ստացել են լիակատար աջակցություն:
HISTORY