Կրթություն

ՍՕՍ Մանկապարտեզ
ՍՕՍ Մանկապարտեզի ցերեկային խնամքում ընդգրկվելու համար նախապատվությունը տրվել է հարևան համայնքների խոցելի ընտանքների երեխաներին: Ի շնորհիվ արհեստավարժ մանկավարժական անձնակազմի, մանկապարտեզը ծրագրերում ներգրավված բոլոր երեխաների համար ապահովել է որակյալ ներդաշնակ զարգացում:
ՍՕՍ Մանկապարտեզը իրականացրել է «Ծնողական կրթություն» ծրագիրը, որի շրջանակներում երեխաների ծնողների համար տարբեր հանդիպումներ և դասընթացներ են կազմակերպվել: Այս միջոցառումները հիանալի հնարավորություն են ընձեռել ծնողներին զարգացնելու իրենց գիտելիքները երեխաների խնամքի կազմկերպման, ինչպես նաև նրանց ֆիզիկական, սոցիալական, հուզական և մտավոր զարգացման համար:
ՍՕՍ Մանկապարտեզում կրթական գործընթացը մշակվում էր տարբեր խաղերի և թեմատիկ պլանավորման օգնությամբ: Բոլոր այս մեթոդները հարմարեցվել են երեխաների անհատական կարիքներին, հետաքրքրություններին և առանձնահատկություններին, ինչպես նաև հաշվի են առնվել հատուկ կարիքներ ունեցող երեխաների գործոնը: ՍՕՍ Մանկապարտեզն իրականացրել է իր կրթական գործունեությունը ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Քայլ առ քայլ» միջազգային ասոցիացիայի կրթական համապարփակ ծրագրերին համապատասխան՝ ցուցաբերելով անհատական մոտեցում և գործնական մեթոդներ, ինչպիսիք են «Նախադպրոցական երեխաների քննադատական մտածողության զարգացում», «Բազմազան մտածողության ձևեր», «Ներառական կրթություն», «Կյանքի հմտություններ», «Ծնողական կրթություն» և ուրիշներ: