Մանկական գյուղեր

ՍՕՍ Մանկական գյուղ Իջևան
Մանկական գյուղեր
Մանկական գյուղեր

ՍՕՍ Մանկական գյուղ Իջևան

ՍՕՍ Մանկական գյուղ Իջևանը կառուցվել է 2009 թ.-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Երեխաների ընդունելությունը սկսվել է 2010 թ.-ի սկզբում: Ընդհանուր առմամբ, ՍՕՍ Մանկական գյուղ Իջևանում կա 14 տուն՝ նախատեսված 91 երեխայի համար։
ՍՕՍ Մանկական Գյուղ Իջևան

ՍՕՍ Մանկական Գյուղեր Հայաստանը ճգնաժամային իրավիճակներում գտնվող ընտանիքներին և երեխաներին աջակցություն տրամադրելու նպատակով՝ 2013 թ. նոյեմբերից ներդրել է կարճաժամկետ խնամքի մոդելի իրականացումը:Այժմ Մանկական գյուղ Իջևանի կարճաժամկետ խնամքի երկու կենտրոնները՝

• երեխաներին տրամադրում են ապահով և պաշտպանված միջավայր, կացարան, սնունդ, հագուստ;
• երեխաներին ապահովում են խնամքի լավագույն որակով՝ տրամադրելով նրանց հոգեբանամանկավարժական, սոցիալական, կրթական, առողջապահական և խորհրդատվական աջակցություն;
• երեխաներին ապահովում են որակյալ կրթությունով՝ ներգրավելով իրենց համայնքային կրթական հաստատություներում և ուսումնական գործընթացներում (դպրոցներում);
• օգնում են հաղթահարել կենսաբանական ընտանիքի խոցելիության արմատները և տրամադրում են վերամիավորմանն ուղղված աջակցություն։

2013 թ.-ին մենք սկսեցինք ընտանեկան տիպի խնամքի նոր մոդելի փորձարկումը, որտեղ ՍՕՍ ծնողները ամուսնական զույգ են՝ ընտրված տեղական համայնքից: Խնամքի այս մոդելը նման է մասնագիտացված խնամատար ընտանիքին: Ներկայումս ՍՕՍ Մանկական գյուղ Իջևանում ՍՕՍ ամուսնական զույգերը թվով չորսն են:

Այժմ Տավուշի մարզում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին ուղղված մեր բոլոր ծառայությունները ընդգրկվել են մեկ հովանու ներքո: Ընտանիքների ամրապնդման, Մանկական գյուղի ընտանեկան տիպի խնամքի և կարճաժամկետ խնամքի շրջանակներում՝ մենք արդյունավետ կերպով արձագանքում ենք կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող ցանկացած երեխայի անհատական կարիքներին:

HISTORY
Հաջողված պատմություն
Հաջողված պատմություն
Կարդալ ավելին
Տեսադարան
Խնամատարության պիլոտային նոր ծրագիրը Տավուշում և ԿոտայքումՏեսնել բոլորը