Սոցիալական ծրագրեր

Ընտանիքների ամրապնդման ծրագիր Արաբկիր վարչական շրջանում
Ծրագրի կրթական աջակցության շրջանակներում իրականացվում է համագործակցություն դպրոցների և կրթական հաստատությունների հետ՝ պաշտպանելով երեխաների որակյալ կրթություն ստանալու իրավունքը: Տրամադրվում է նաև արտադպրոցական կրթության հնարավորություն, որն իրականացվում է զարգացնող խմբակներում, դասապատրաստման և համակարգչային կենտրոններում: Ծրագրում ընդգրկված երեխաների համար կազմակերպվում են տարբեր միջոցառումներին, որոնք նպաստում են նրանց սոցիալականացմանը, անձնային աճին և մշակութային մակարդակի զարգացմանը: Երեխաներին հնարավորություն է տրվում այցելել տարբեր մշակութային օջախներ՝ մասնավորապես, թատրոններ, կինոթատրոններ, համերգներ և պատմամշակութային վայրեր:
Անհատական և խմբային դասընթացներն ու հոգեբանասոցիալական խորհրդատվությունը օգնում է ծնողներին բարելավել իրենց ծնողական հմտությունները: Սեմինարների և իրազեկման բարձրացման միջոցառումների շնորհիվ ընտանիքները տեղեկանում են առկա սոցիալական ծառայությունների և պետական աջակցության համակարգի մասին, ինչը օգնում է նրանց պաշտպանել իրենց իրավունքները և լինել ավելի նախաձեռնող:
Ծրագրի շրջանակներում աշխատանքներ են տարվում ընտանիքների տնտեսական կայունությանը հասնելու համար՝ մասնագիտության ձեռքբերման և աշխատանքային գործիքների տրամադրման միջոցով, ինչը թույլ է տալիս հետագայում ունենալ եկամտի կայուն աղբյուրներ:
Անհրաժեշտության դեպքում, ընտանիքները ստանում են իրավաբանական աջակցություն՝ խորհրդատվության, դատական ընթացքին իրավաբանների մասնակցության, իրավաբանական փաստաթղթերի ձեռքբերման միջոցով:
Հարկ է նշել, որ Արաբկիր ընտանիքների ամրապնդման ծրագրի ներկայացուցիչները հանդիսանում են վարչական շրջանի Սոցիալական աջակցության խորհրդի, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամներ և ներգրաված են սոցիալապես խոցելի ընտանիքների բացահայտման և պաշտպանության գործընթացում: Ծրագիրը արդյունավետ համագործակցում է նաև վարչական շրջանի պետական և ոչ պետական կառույցների հետ։
Վարչական շրջանը բարձր է գնահատում Ընտանիքների ամրապնդման ծրագրի ներդրումը ընտանիքների սոցիալական խնդիրների լուծման հարցում, ինչպես նաև սոցիալական ծրագրերի զարգացման և համայնքային կառույցների ուժեղացման գործընթացում: