Մանկական գյուղեր

ՍՕՍ Մանկական գյուղ Կոտայք
Մանկական գյուղեր
Մանկական գյուղեր

ՍՕՍ Մանկական գյուղ Կոտայք

Հայաստանի Հանրապետությունում ՍՕՍ Մանկական գյուղ Կոտայքը հիմնադրվել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո: Նախկին ԽՍՀՄ տարածքում այն առաջին կառուցված Մանկական գյուղն էր, որն իր առանձնահատուկ մեթոդաբանության շնորհիվ արդեն 30 տարի ապահովում է ընտանեկան տիպի խնամք՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին։
ՍՕՍ Մանկական Գյուղ Կոտայք

Մանկական գյուղ Կոտայքը տեղակայված է Կոտայքի մարզի Կոտայք և Նոր Գյուղ գյուղերի սահմանագծին: Այստեղ երեխաներին տրամադրվում է երկարաժամկետ և կարճաժամկետ (մինչև 6 ամիս) շուրջօրյա խնամք։ Ներկայումս գյուղում կա 10 ընտանեկան տուն, որտեղ երեխաները ստանում են երկարաժամկետ խնամք, և 2 տուն, որտեղ երեխաներին տրամադրվում է կարճաժամկետ խնամք։  

ՍՕՍ Մանկական գյուղերում ընտանեկան սիրող միջավայր են ապահովում ՍՕՍ մայրերը: Տնային տնտեսություն վարելու և որակյալ խնամք ապահովելու նպատակով՝ ՍՕՍ մայրերին օգնում են ՍՕՍ ընտանիքի օգնականները: 2013 թվականից, ՍՕՍ մայրերի հետ համատեղ, սկսեցին խնամք իրականացնել ՍՕՍ ամուսնական զույգերը: Ներկայումս Մանկական գյուղ Կոտայքում խնամք է իրականացնում մեկ ամուսնական զույգ։  

Գյուղում բնակվող երեխաները հաճախում են Կոտայքի, Նոր Գյուղի և Աբովյանի հանրակրթական դպրոցներ: Գյուղում և համայնքում գործող մի շարք խմբակների և դասընթացների շնորհիվ՝ ՍՕՍ ընտանիքների, ինչպես նաև Կոտայք և Նոր Գյուղ համայնքների երեխաները արտադասարանային զվարճալի ժամանց են անցկացնում, ինչի շնորհիվ էլ մեր երեխաները ամբողջովին ինտեգրվում են համայնքում։ Գյուղի մանկավարժա-հոգեբանական թիմը, անհրաժեշտության դեպքում, երեխաներին տրամադրում է կրթական, հոգեբանական, սոցիալական, առողջական և այլ կարիքների վրա հիմնված աջակցություն։ 

«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հիմնական նպատակն է երեխաների վերամիավորումը կենսաբանական ընտանիքների հետ, եթե կան այդպիսիք։ 

Մանկական գյուղ Կոտայքը արդեն ունի խնամքից դուրս եկած և հասարակությանը լիովին ինտեգրված երիտասարդների սերունդներ, որոնք ապրում են երկրի տարբեր հատվածներում, հաջողված են ուսման և աշխատանքի մեջ,  և կազմել են իրենց սեփական ընտանիքները: 

HISTORY
Հաջողված պատմություն
Հաջողված պատմություն
Կարդալ ավելին
Տեսադարան
Խնամատարության պիլոտային նոր ծրագիրը Տավուշում և ԿոտայքումՏեսնել բոլորը