Ընթացիկ ծրագրեր
- Ընտանիքների ամրապնդման ծրագիր Արաբկիր վարչական շրջանում2010 թվականին Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում մեկնարկեց Ընտանիքների ամրապնդման ծրագիրը, որի նպատակն է կանխարգելել մանկալքությունը: Այս ծրագրի շրջանակներում անչափահաս երեխաներ ունեցող և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքները, ելնելով իրենց անհատական կարիքներից, ստանում են բազմակողմանի աջակցություն՝ կրթական, առողջապահական, սոցիալ-հոգեբանական, իրավաբանական, տնտեսական և նյութական:
- ՍՕՍ ՄանկապարտեզՍՕՍ Մանկապարտեզը գործել է ՍՕՍ Մանկական գյուղ Կոտայքի տարածքում 1996 թվականից մինչև 2017 թվական վերջ։ Այն տարեկան 100 երեխայի համար տրամադրել է ցերեկային խնամք: Սակայն քանի որ ՍՕՍ Մանկապարտեզը նախադպրոցական տարիքի երեխաների խնամքի միակ հաստատությունն էր մոտակա 5 հարևան համայնքներում, երեխաների քանակը գերազանցում էր վերջինիս կարողությունները:
- ՍՕՍ Մանկական գյուղ ԿոտայքՀայաստանի Հանրապետությունում ՍՕՍ Մանկական գյուղ Կոտայքը հիմնադրվել է 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո: Նախկին ԽՍՀՄ տարածքում այն առաջին կառուցված Մանկական գյուղն էր, որն իր առանձնահատուկ մեթոդաբանության շնորհիվ արդեն 30 տարի ապահովում է ընտանեկան տիպի խնամք՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին։
- Ընտանիքների ամրապնդման ծրագիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանումՔանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 2007 թվականիի ապրիլին ներդվրեց ընտանիքների ամրապնդման ծրագիրը: Ծրագրի շահառուներ են հանդիսանում անչափահաս երեխաներ ունեցող և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքները։ Մեր նպատակն է բազմամասնագիտական թիմի օգնությամբ աջակցել ընտանիքներին դուրս գալ ճգնայամային իրավիճակից, ձեռք բերել ինքնուրույնություն և ինքնավստահություն և իրականացնել ընտանիքի վրա դրված բոլոր սոցիալական գործառույթները։ Ակտիվացնելով ընտանիքների ներուժը՝ մենք նպաստում ենք, որպեսզի նրանք կարողանան գործել անկախ, լուծել իրենց խնդիրները, ինքնուրույն օգտվել համայնքում և համայնքից դուրս գործող ծառայություններից։
- ՍՕՍ Մանկական գյուղ ԻջևանՍՕՍ Մանկական գյուղ Իջևանը կառուցվել է 2009 թ.-ին Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Երեխաների ընդունելությունը սկսվել է 2010 թ.-ի սկզբում: Ընդհանուր առմամբ, ՍՕՍ Մանկական գյուղ Իջևանում կա 14 տուն՝ նախատեսված 91 երեխայի համար։
- Երիտասարդների խնամքԵրևան քաղաքում գործում են երկու Երիտասարդական տներ, որտեղ ՍՕՍ Մանկական գյուղ Կոտայքից և ՍՕՍ Մանկական գյուղ Իջևանից տեղափոխվում են 14-18 տարեկան երեխաներ/երիտասարդներ՝ կրթությունը մայրաքաղաքում շարունակելու և ինքնուրույն կյանքին նախապատրաստվելու նպատակով: Երիտասարդական տներում իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնք ապահովում են անհրաժեշտ նախապայմաններ երիտասարդներին ինքնավստահություն ներշնչելու և աջակցող հասարակության անդամ դառնալու համար:
- Կրթական ծրագիր ԵրևանումԾրագիրը ներդրվել է 2010 թ.-ին այն հանրակրթական հաստատություններին աջակցելու և կրթության որակը բարձրացնելու նպատակով, որտեղ հաճախել են «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ծրագրերում ընդգրկված երեխաները:
- Ընտանիքների ամրապնդման ծրագիր Կոտայքի մարզումԸնտանիքների ամրապնդման ծրագիրը Կոտայքի մարզում մեկնարկել է 2018 թվականի հունվարից և ներկայումս աշխատում է մարզի 15 համայնքներում՝ հետագայում մարզի բոլոր համայնքները ծրագրում ընդգրկելու հեռանկարով։
- Մոր և մանկան կացարան2018 թվականի հունվարից ՍՕՍ Մանկական գյուղ Կոտայքում մեկնարկել է Մոր և մանկան կացարանի ծառայությունը, որը ժամանակավոր օթևան է տրամադրում առանց տանիքի մնացած կանանց իրենց մանկահասակ երեխաների հետ։ Ծրագիրը շրջանակներում, կացարան է տրամադրել 9 ընտանիքների իրենց 15 երեխաների հետ։
- ԵՄ հանուն երիտասարդության. Զբաղունակություն և կայունություն Հայաստանում, Բելառուսում, ՈւկրաինայումԾրագիրն սկսվել է 2018 թվականի փետրվարի 1-ից և շարունակվելու է 36 ամիս։ Այն ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից և իրականացվում է Բելառուսում, Ուկրաինայում և Հայաստանում (ք․ Երևանում և ք․ Իջևանում): Ծրագրի իրականացման գործընկերն են «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամը և «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը։ Ծրագրի նպատակն է նպաստել սոցիալապես և տնտեսապես անապահով երիտասարդների (16-35 տարեկան), հատկապես գործազուրկ երիտասարդների, ՍՕՍ Մանկական գյուղերի կամ այլ խնամքի հաստատությունների սաների և միայնակ մայրերի համար աշխատանքի և ձեռներեցության ավելի լավ հեռանկարների ստեղծմանը և վերոհիշյալ երկրների աշխատանքային շուկաներում նրանց ակտիվ մասնակցության բարձրացմանը:
HISTORY