ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այցելություն կենդանաբանական այգի
Մայիսի 20, 2021

Այցելություն կենդանաբանական այգի


Կոտայք մասնաճյուղի սաներն, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղից եկած և մանկական գյուղում ապաստան գտած երեխաներն այցելեցին Երևանի կենդանաբանական այգի: Երեխաներից շատերի համար դա առաջին այցն էր կենդանաբանական այգի, ուստի մեծ էր ոգևորությունն ու հետաքրքրությունը: Երեխաները շրջեցին այգում, զբոսավարի շնորհիվ բազմաթիվ փաստեր իմացան կենդանիների մասին, ծանոթացան այգու տարիքով ամենամեծ և ամենափոքր բնակիչներին և ստացան իրենց հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները: Շնորհակալություն ենք հայտնում Երևանի կենդանաբանական այգու ողջ անձնակազմին ջերմ ընդունելության և քաղցր հյուրասիրության համար:

HISTORY
Հաջողված պատմություն
Հաջողված պատմություն
Կարդալ ավելին
Տեսադարան