ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հոկտեմբերի 01, 2021
Այցելություն Երևան Պարկ
"Երևան" մասնաճյուղի Ընտանիքների ամրապնդման ծրագրում ընդգրկված երեխաները հնարավորութուն ստացան այցելելու Երևան Պարկ և իրենց օրը լեցուն դարձնելու անմոռանալի զգացողություններով: Երեխաները դեռ երկար կհիշեն իրենց ընկերների հետ անցկացրած ժամանակը զվարճանքների և արկածների աշխարհում: Շնորհակալություն Երևան Պարկ-ի տնօրինությանը և աշխատակազմին ջերմ ընդունելության և երեխաների օրը տոն դարձնելու համար: