ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այցելություն
Հունվարի 14, 2020

Այցելություն "Երազ" մանկական կենտրոն


Այս անգամ "Իջևան" մասնաճյուղի սաները հյուրընկալվեցին «Երազ» մանկական կենտրոնի «Ձմեռային այգում»: Սկզբում երեխաներն այցելեցին «Տրոլների տնակը», պատրաստեցին և համտեսեցին թխվածքաբլիթներ։ Եվ, ամենակարևորը, հանդիպեցին Ձմեռ պապին, ով նրանց պատմեց Ամանորի և Սուրբ Ծննդյան խորհրդի մասին։ Իսկ հետո երեխաներին սպասում էր հյուրասիրություն «Երազ» մանկական սրճարանում: Օրվա երկրորդ կեսը մեր սաներն անցկացրեցին «Երազ» մանկական կենտրոնում, որտեղ նրանց ծանոթացրեցին մարկեթինգի, գնագոյացման, հաշվապահության և վաճառք իրականացնելու տարրական կանոններին: Այնուհետև խանութի աշխատակիցներն օգնեցին երեխաներին գնահատել իրենց ձեռքով պատրաստված ամանորյա խաղալիքները և վաճառել:

HISTORY
Հաջողված պատմություն
Հաջողված պատմություն
Կարդալ ավելին
Տեսադարան