ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ապրիլի 14, 2023
Այցելություն «Մանե Թայլս» ընկերություն
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղում իրականացվող «Արտթերապիա Կոտայքի խոցելի երեխաների համար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ) – Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից, գործող խեցեգործության խմբակի սաներն այցելեցին «Մանե Թայլս» ձեռակերտ խճանկարների և խեցե սալիկների արտադրամաս` ծանոթանալու արտադրության գործընթացին և ընկերության յուրահատուկ արտադրանքին:
Երեխաներին ներկայացվեց արտադրության բոլոր փուլերը` կավի ստացումից մինչև նկարազարդում ու թրծում:
Շնորհակալ ենք մեր գործընկերներին աջակցության և հյուրընկալության համար:
HISTORY