ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Տրավմայի վերաբերյալ տեղեկությունների վրա հիմնված փորձառություն» թեմայով դասընթաց
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամի «Համակարգային խնդիրների վերհանում․ աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին ծրագրի» շրջանակում մարտի 13-15-ին, 20-22-ին և ապրիլի 3-4-ին, 10-12-ին կազմակերպվել է «Տրավմայի վերաբերյալ տեղեկությունների վրա հիմնված փորձառություն» թեմայով երկու մոդուլից բաղկացած վեցօրյա դասընթաց։
Դասընթացի նպատակն էր բարձրացնել խնամքի հաստատություններում տրավմա ապրած երեխաների հետ աշխատող մասնագետների գիտելիքներն ու հմտությունները, խնամքում ներդնել տրավմազգայուն մոտեցումներ։ Դասընթացի մեթոդաբանությունը հիմնված էր ակտիվ քննարկումների, տեսանյութերի դիտման և քննարկման, դերային խաղերի և փորձի փոխանակման վրա։
Վերապատրաստմանը մասնակցել են պետական կառույցների և սոցիալական ոլորտի հասարակական կազմակերպությունների մասնագետներ։
Դասընթացի ավարտին բոլոր մասնագետներին տրամադրվել են մեթոդական ձեռնարկներ և մասնակցության հավաստագրեր։