ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Առցանց հոգեբանական աջակցություն Տավուշ ԸԱԾ- շահառուների համար
Հունիսի 05, 2020

Առցանց հոգեբանական աջակցություն Տավուշ ԸԱԾ- շահառուների համար


"Իջևան մասնաճյուղի" Ընտանիքների ամրապնդման Տավուշ ծրագրի հոգեբանը Նոյեմբերյան համայնքի շահառու ծնողների հետ իրականացրեց հոգեբանական խմբային աշխատանք՝ իքնաաջակցման խմբի միջոցով: Հանդիպումն իրականացվել է Zoom առցանց հարթակում: Աշխատանքի նպատակն էր խմբի մասնակիցների մոտ պարզաբանել առկա խնդիրները, կորոնավիրուսային շրջանում հոգեբանական ընկճվածության արտահայտման աստիճանը: Խմբային աշխատանքի ընթացքում մասնակիցների միջև ստեղծվել էր անմիջական հուզական կոնտակտ, նրանք կարողացել են միմյանց ներկայացնել սոցիալ-հոգեբանական խնդիրները, դրանց հաղթահարման ուղիներն: Խմբային աշխատանքի ընթացքում ծնողները ձեռք են բերել հուզական վիճակների ինքնակարգավորմանն ուղղված հմտություններ և կարողություններ, որոնք թույլ կտան նրանց վերահսկել և կառավարել վարքն ու հույզերը դժվարին, անսովոր իրավիճակներում։

HISTORY
Հաջողված պատմություն
Հաջողված պատմություն
Կարդալ ավելին
Տեսադարան