ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աջակցություն ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի կողմից 2019 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2023 թվականի դեկտեմբեր ամիսը իրականացվում է «Երևանում սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրումը» ծրագիրը, որի նպատակն է նպաստել պատերազմի հետևանքով Սիրիայից ներգաղթած, Երևան քաղաքի վարչական շրջաններում ապրող խոցելի սիրիահայ ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը հասարակության մեջ։
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ի կողմից տրամադրված և ներկայումս շարունակվող աջակցությունը օգնել է բարձրացնել ծրագրի մասնակիցների համար տնտեսական գործունեությամբ զբաղվելու և որակյալ կրթության և խնամքի միջոցով երեխաների ինտեգրմանն աջակցելու հնարավորությունները։
Բանկի կողմից ցերեկային խնամքի կենտրոնին տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում ամբողջովին ապահովվել է ցերեկային խնամքի կենտրոն հաճախող 50 երեխաների սննդի հետ կապված բոլոր ծախսերը՝ համաձայն գործող սննդակարգի և տեսականու։