ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամառային բակային ճամբար
Հուլիսի 04, 2019

Ամառային բակային ճամբար


Հուլիսի 2-ին մեկնարկեց 2009 թվականից ավանդույթ դարձած ամենամյա ամառային բակային ճամբարը։ Հիմնադրամի Քանաքեռ-Զեյթուն "Ընտանիքների ամրապնդում" ծրագիրը` Վորլդ Վիժն Հայաստանի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմի հետ համատեղ, կազմակերպել է ամառային բակային ճամբար վարչական շրջանի երկու դպրոցներում։ Ճամբարը ընթանալու է երկու փուլով և յուրաքանչյուրում մասնակցելու է 100 երեխա։ Սպորտլանդիա, ինտելեկտուալ խաղեր, էքսկուրսիաներ  և անակնկալներով լի առօրյա է սպասվում ճամբարականներին։ Բակային ճամբարի ավարտին երեխաները կստանան նվերներ և իրենց հետ կտանեն վառ հիշողություններ։

HISTORY
Հաջողված պատմություն
Հաջողված պատմություն
Կարդալ ավելին
Տեսադարան