ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարտի 14, 2022
«Սոցիալական օրենսդրությունը» թեմայով սեմինար դասընթաց
Փետրվարի 21-ին և 22-ին Նոյեմբերյան և Բերդ համայնքներում տեղի ունեցավ «Սոցիալական օրենսդրությունը» թեմայով սեմինար դասընթաց Ավստրիական զարգացման գործակալության և ՍՕՍ ՄԳ Ավստրիայի ֆինանսավորմամբ իրականացվող «Հզոր ընտանիքներ և համայնքներ Տավուշում` հանուն երեխայի զարգացման» ծրագրի շրջանակներում։
Դասընթացի ընթացքում ծրագրի շահառուները ծանոթացան միասնական սոցիալական ծառայության կենտրոններում իրականացվող գործունեությանը, սոցիալական ապահովության և սոցիալական աջակցության տեսակներին, բժշկասոցիալական փորձաքննության կարգին և անհրաժեշտ փաստաթղթերին: Դասընթացի ավարտից հետո մասնակիցները ստացան անհատական խորհրդատվություն:
HISTORY