ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեմինար-դասընթաց Տավուշի համայնքներում
Օգոստոսի 02, 2019

Սեմինար-դասընթաց Տավուշի համայնքներում


ՍՕՍ-Մանկական գյուղեր ՀԲՀ-ի ծրագրային քաղաքականության իրա­կանացման «Իջևան» մասնաճյուղի Ընտանիքների ամրապնդման Տավուշ ծրագրի  կողմից Բերդ և Նոյեմբերյան համայնքներում իրականացվեց սեմինար դասընթաց «Գյուղատնտեսության ոլորտում նոր տեխնոլոգիաներն ու տեխնիկաները ուղղված բարձր եկամտաբեր մշակաբույսերի և այլ գյուղատնտեսական ապրանքների մշակմանը, բնապահպանական կայունությանը, բնական ռեսուրսների կայուն կառավարմանը» թեմայով: Դասընթացին մասնակցում էին ընդհանուր թվով 44 շահառու ծնող, որոնցից 24 Բերդ համայնքից, 12՝ Նոյեմբերյան, 4՝ Բերդավան և 4՝ Դովեղ համայնքներից: Դասընթացի նպատակն էր շահառուներին նոր  տեղեկատվություն տրամադրել  գյուղատնտեսության ոլորտում բարձր եկամտաբեր մշակաբույսերի և այլ գյուղատնտեսական ապրանքների մշակման մասին, որը իր հերթին հնարավորություն կտա նրանց հետագայում զբաղվել նոր մշակաբույսերի արտադրմամբ: Դասընթացը մեծ հետաքրքրություն առաջացրեց շահառուների մոտ և անցավ բուռն քննարկումների միջոցով:  Դասընթացի ավարտին շահառուներին տրամադրվեց նաև խորհրդատվություն:

HISTORY
Հաջողված պատմություն
Հաջողված պատմություն
Կարդալ ավելին
Տեսադարան