ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարտի 06, 2023
Եռամսյա մասնագիտական դասընթացի ավարտ և գործիքների տրամադրում
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» ՀԲՀ-ի ծրագրային քաղաքականության իրականացման «Իջևան» մասնաճյուղի «Ուժեղ ընտանիքներ և համայնքներ՝ Տավուշի մարզում երեխաների զարգացման համար» շրջիկ ծրագրի շրջանակներում, ֆինանսավորվող Ավստրիական զարգացման գործակալության և ՍՕՍ ՄԳ Ավստրիայի կողմից, ամփոփվեց դեռևս հոկտեմբեր ամսին մեկնարկած վարսահարդարում, մատնահարդարում և դերձակություն թեմաներով եռամսյա մասնագիտական դասընթացների արդյունքները:
Դասընթացները հաջողությամբ ավարտած 11 շահառուներ Վարագավան, Տավուշ, Ոսկևան, Նոյեմբերյան, Դովեղ, Կողբ, Բերդավան և Այրում համայնքներից ստացան հավաստագրեր և աշխատանքային գործիքներ, ինչը կօգնի մասնակիցներին ձեռք բերած գիտելիքները գործնականում կիրառելու և ինքնաբավության հասնելու համար:
HISTORY