ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եռամսյա մասնագիտական դասընթացների մեկնարկ Տավուշում
Օգոստոսի 05, 2020

Եռամսյա մասնագիտական դասընթացների մեկնարկ Տավուշում


"Իջևան" մասնաճյուղի Ընտանիքների ամրապնդման Տավուշ ծրագրի շրջանակներում օգոստոսի 3-ին տրվեց մեկնարկը հերթական եռամսյա մասնագիտական դասընթացների: Դասընթացները լինելու են վարսահարդարում, մատնահարդարում և ոտնահարդարում, դիմահարդարում և դերձակություն թեմաներով, իսկ մասնակիցները Ոսկևան, Նոյեմբերյան, Դովեղ և Բագրատաշեն համայնքների շահառուներն են: Դասընթացների նպատակը շահառուներին նոր մասնագիտություն սովորեցնելն է, որն իր հերթին հնարավորություն կտա նրանց մրցունակ լինել աշխատաշուկայում:

HISTORY
Հաջողված պատմություն
Հաջողված պատմություն
Կարդալ ավելին
Տեսադարան