ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի հետ
Հունիսի 08, 2019

Հանդիպում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի հետ


Սույն թվականի հունիսի 7-ին ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպության ներկայացուցիչ պարոն Զդենկո Սեդլարի գլխավորությամբ Ազգային գրասենյակի պատվիրակությունը հանդիպում ունեցավ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժ․Անդրեասյանի հետ։ Հանդիպման ընթացքում պարոն Սեդլարը ներկայացրեց միջազգային կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը։ Նշվեց, որ կազմակերպության կողմից իրականցվում են այլընտրանքային խնամքի տարբեր ծառայություններ, որոնց հիմնական նպատակը երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումն է։ Նախարարի տեղակալ տիկին Անդրեասյանը ներկայացրեց ներկայում երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես՝ դեինստիտուցիոնալիզացիայի գործընթացը։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնել երկու կառույցների միջև հետագա համագործակությունը։

HISTORY
Հաջողված պատմություն
Հաջողված պատմություն
Կարդալ ավելին
Տեսադարան