ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Կյանքի հմտություններ և զբաղունակություն» թեմայով սեմինար դասընթաց
Մարտի 25, 2022

«Կյանքի հմտություններ և զբաղունակություն» թեմայով սեմինար դասընթաց


Փետրվարի 23-ին, 24-ին և մարտի 11-ին «Իջևան» մասնաճյուղում կազմակերպվեց «Կյանքի հմտություններ և զբաղունակություն» թեմայով սեմինար դասընթաց Ավստրիական զարգացման գործակալության և ՍՕՍ ՄԳ Ավստրիայի ֆինանսավորմամբ իրականացվող  «Հզոր ընտանիքներ և համայնքներ Տավուշում` հանուն երեխայի զարգացման» ծրագրի շրջանակներում՝ նախատեսված ծրագրի աշխատակիցների համար։

Դասընթացի ընթացքում անդրադարձ է կատարվել կյանքի հմտություններ թեմաներին, մասնավորապես՝ քննադատական մտածողություն, կոնֆլիկտների կառավարում, ֆինանսական գրագիտություն և այլն։ Առանձին բաժնով քննարկվել է զբաղունակությունը, հատկապես ինքնաճանաչում, ժամանակի կառավարում, աշխատանքի որոնում, հարցազրույց և այլ կարևոր կետեր, որոնք օգտակար կլինեն մասնակիցներին իրենց աշխատանքային գործունեության մեջ։

Դասընթացի վերջին փուլի ժամանակ խոսվել է «Քոուչինգի» մասին և իրականացվել է վերապատրաստվողների գնահատում։

HISTORY
Հաջողված պատմություն
Հաջողված պատմություն
Կարդալ ավելին
Տեսադարան