ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի այցը ՍՕՍ Մանկական Գյուղ Կոտայք
Նոյեմբերի 06, 2019

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի այցը ՍՕՍ Մանկական Գյուղ Կոտայք


2019 թ․-ի նոյեմբերի 6-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար պարոն Զարեհ Սինանյանն այցելեց «ՍՕՍ Մանկական գյուղեր» ՀԲՀ Կոտայք մասնաճյուղ։ Պարոն Սինանյանը ծանոթացավ հիմնադրամի գործունեության 30 տարվա պատմությանը, ծրագրերին ու մատուցվող ծառայություններին, այցելեց ՍՕՍ ընտանիք և «Ընտանիքների ամրապնդման ծրագրի» կենտրոն։

Մինչ Կոտայք մասնաճյուղ այցելությունը ս․ թ․ հոկտեմբերի 30-ին պարոն Սինանյանը հանդիպում էր ունեցել նաև «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ ղեկավարության, ՍՕՍ Մանկական Գյուղեր Միջազգային կազմակերպության ներկայացուցիչների և ՍՕՍ Մանկական Գյուղեր Ֆրանսիայի պատվիրակության անդամների հետ։ Հանդիպման և այցի ընթացքում քննարկվել են 2020 թվականին համագործակցության հնարավոր հեռանկարները։

HISTORY
Հաջողված պատմություն
Հաջողված պատմություն
Կարդալ ավելին
Տեսադարան