ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հանդիպում Ձմեռ Պապիկի հետ
Դեկտեմբերի 23, 2019

Հանդիպում Ձմեռ Պապիկի հետ


Այս տարի ևս "Կոտայք" մասնաճյուղի երեխաներն այցելեցին «Ձմեռային այգին»։ Նրանց շատ ջերմ դիմավորեցին «Երազ» հիմնադրամի տնօրեն Հասմիկ Պետրոսյանը, միջոցառման մենեջեր, դերասան և ռեժիսոր Կարո Բալյանը և մյուս կազմակերպիչները։ Երեխաներին նախ ուղեկցեցին դեպի «Տրոլների» տնակը, որից հետո երեխաները Սանտա Կլաուսի օգնականների՝ էլֆերի ուղեկցությամբ այցելեցին իրենց տնակը: Այնտեղ երեխաները պատրաստեցին քաղցր բլիթներ, հետո ճաշակեցին դրանք թեյի սեղանի շուրջ: Սանտա Կլաուսին նամակներ ուղարկելուց հետո երեխաներն ուղևորվեցին իր մոտ, ով անհամբերությամբ սպասում էր սիրած թոռնիկներին: Սանտան երեխաներին տվեց շատ լավ խորհուրդներ, հորդորեց նրանց լինել աշխատասեր, ազնիվ և ամենակարևորը լինել ընկերասեր և օգնել միմյանց: Վերջում երեխաներին սպասվում էր մեծ հյուրասիրություն և ուրախ ժամանց բարձր երաժշտության ներքո:

HISTORY
Հաջողված պատմություն
Հաջողված պատմություն
Կարդալ ավելին
Տեսադարան