ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Արդյունավետ ծնողավարման հմտություններ արտակարգ իրավիճակում» թեմայով հանդիպում
Մայիսի 22, 2020

«Արդյունավետ ծնողավարման հմտություններ արտակարգ իրավիճակում» թեմայով հանդիպում


Մայիսի 19-ին և 20-ին "Կոտայք" մասնաճյուղի Ընտանիքների ամրապնդման ծրագրի հոգեբանի կողմից իրականացվել է առցանց հանդիպում ծրագրում ընդգրկված շահառու ծնողների հետ՝ «Արդյունավետ ծնողավարման հմտություններ արտակարգ իրավիճակում» թեմայով։ Առցանց քննարկմանը մասնակցել են ծրագրի շահառուներ Կոտայքի մարզի Աբովյան, Քանաքեռավան, Գառնի, Զառ, Մայակովսկի, Քարաշամբ, Հրազդան համայնքներից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ծնող-երեխա փոխհարաբերությունները, արտակարգ իրավիճակում երեխաների մոտ առկա հուզական և վարքային փոփոխությունները։ Նաև քննարկվել են մի շարք գործնական հնարնքեր, որոնց միջոցով ծնողները կարող են օգնել երեխաներին հաղթահարել առաջացած բացասական հուզական վիճակները։

HISTORY
Հաջողված պատմություն
Հաջողված պատմություն
Կարդալ ավելին
Տեսադարան