ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այցելություն ՀՀ ՊՆ  Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարան
Հունվարի 31, 2020

Այցելություն ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարան


Հայոց բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ "Կոտայք" մասնաճյուղի մանկավարժները կազմակերպեցին հանրակրթական դպրոցների 8-10րդ դասարանների մի խումբ աշակերտների այցելություն ՀՀ ՊՆ  Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Երեխաները հնարավորություն ունեցան ծանոթանալու ուսումնական գործընթացին, առօրյա կյանքին, ռազմական և ուսումնական առաջընթացին, այցելեցին նորակառույց թանգարան: Այնտեղ երեխաները ծանոթացան Արցախյան պատերազմում զոհված հայ հերոսների՝ Մոնթե Մելքոնյանի, Ռոբերտ Աբաջյանի և այլ հերոսների անձնական իրերին, պատերազմի ժամանակ պատրաստված ինքնաշեն զենքերին, նաև փամփուշտներից և պայթեցված նռնակների բեկորներից զինծառայողների կողմից պատրաստված ստեղծագործական աշխատանքներին:

 

HISTORY
Հաջողված պատմություն
Հաջողված պատմություն
Կարդալ ավելին
Տեսադարան