ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աշխատանքի միջազգային կամավորական ճամբարներ
Հուլիսի 22, 2019

Աշխատանքի միջազգային կամավորական ճամբարներ


Աշխատանքի միջազգային կամավորական ճամբարների շրջանակներում 04.07.2019-18.07.2019թթ. ժամանակահատվածում "ՍՕՍ-Մանկական Գյուղեր" հայկական բարեգործական հիմնադրամի "Կոտայք" մասնաճյուղում հյուրընկալվել են 12 կամավոր: Նրանք գյուղում իրականացրել են կամավորական աշխատանքներ՝ շինությունների, խաղահրապարակների մաքրման, լվացման, այգու չոր ճյուղերի և խոտի հեռացման, երեխաների հետ միջոցառումների կազմակերպման և այլն: Վերջին միջոցառման ժամանակ հնչեցին երգեր տարբեր լեզուներով, կամավորները ներկայացրեցին իրենց երկիրը, միասին պարեցին ազգային պարեր: Միջոցառման ավարտին Հայաստանի Ուսանողական Ջոկատների հանրապետական Շտաբ՝ HUJ-ի ղեկավար պարոն Ստեփան Ստեփանյանը շնորհեց սերտիֆիկատներ:

HISTORY
Հաջողված պատմություն
Հաջողված պատմություն
Կարդալ ավելին
Տեսադարան