ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունիսի 1-ը Տավուշի սահմանամերձ գյուղերում
Հունիսի 10, 2021

Հունիսի 1-ը Տավուշի սահմանամերձ գյուղերում


Իջևան մասնաճյուղի Ընտանիքների ամրապնդման ծրագրերի աշխատակիցների ջանքերով և ՍՕԱՐ Հայաստան հիմնադրամի անգնահատելի աջակցությամբ՝ Երեխաների պաշտպանության միջազգային տոնը ավելի գունավառ և ուրախ անցավ Իջևանի, Բերդի, Նոյեմբերյանի և հարակից համայնքների երեխաների համար: Բոլոր համայնքներում երեխաները միջոցառումներին մասնակցում էին բարձր տրամադրությամբ,  ամենուր հնչում էր մանկական ուրախ երաժշտություն: Երեխաների համար կազմակերպվեց նաև ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որի ընթացքում ճիշտ պատասխանողներն առաջինն էին ստանում սպասված նվերները:

HISTORY
Հաջողված պատմություն
Հաջողված պատմություն
Կարդալ ավելին
Տեսադարան