ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունիսի 03, 2020
Հունիսի 1-ը Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղում
Հունիսի 1-ը, ինչպես և յուրաքանչյուր տարի, տոնական էր Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղում։ Երեխաները գունավոր կավիճներով մանկական գյուղի տարածքում պատկերներ էին նկարում, այնուհետև՝ մանկավարժների կողմից բացման խոսքից հետո, սկսվեցին երեխաների համար կազմակերպված խաղերը: Հաղթող թիմերի մասնակիցները ստացան նվերներ՝ գրքեր: Միջոցառումն ավարտվեց գեղեցիկ պարային համարով և տոնական տորթի հյուրասիրությամբ: