ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամփոփվեցին IT4SOS արշավի արդյունքները
2023 թվականի հունվարին ամփոփվեցին հիմնադրամի կողմից իրականացված IT4SOS արշավի արդյունքները, որին մասնակցել են 4 ընկերություն Վօլօ, Յունիքոմփ, Օպտիմ Արմենիա, Ակբա բանկ, և հավաքագրվել է շուրջ 6 մլն դրամ, որի շնորհիվ մեկ տարվա ընթացքում կֆինանսավորվի մեկ ՍՕՍ ընտանիք:
Արշավն անցկացվել է 7 երկրներում` Խորվաթիա, Բոսնիա և Հերցեգովինա, Կոսովո, Հայաստան, Բուլղարիա, Մակեդոնիա և Ալբանիա։ Ծրագիրը իրականացվել է Challenger հավելվածի հետ համատեղ և McCann ընկերության աջակցությամբ:
Արշավի շրջանակներում ընկերության աշխատակիցները մրցել են միմյանց հետ՝ քայլելու, վազելու, հեծանիվ վարելու միջոցով և կուտակել միավորներ, ինչպես նաև նպաստել շրջակա միջավայրում CO2 արտանետումների նվազեցմանը։
Ծրագրի ավարտին ընկերությունների ամենաակտիվ աշխատակիցներին հանձնվեցին շնորհակալագրեր և պատվոգրեր: Շնորհակալություն հիմնադրամի կողքին լինելու համար: