ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ճանաչենք մեր պատմամշակութային հուշարձանները» խորագրով արշավ-էքսկուրսիա
Մայիսի 17, 2021

«Ճանաչենք մեր պատմամշակութային հուշարձանները» խորագրով արշավ-էքսկուրսիա


"Իջևան" մասնաճյուղի ավագ սաների համար կազմակերպվեց «Ճանաչենք մեր պատմամշակութային հուշարձանները» խորագրով արշավ-էքսկուրսիա։ Երիտասարդներն այցելեցին «Հայկական Հոլիվուդ» համարվող Խաշթառակ գյուղ, եղան այն վայրերում, որտեղ նկարահանվել են «Մենք ենք, մեր սարերը», «Տղամարդիկ», «Հուշարձան», «Ինչու՞ է աղմկում գետը» ֆիլմերը, այցելեցին Սուրբ Դավիթ եկեղեցի, Մորոյի ձոր եկեղեցի, որտեղ նկարահանվել է «Կյանք ու կռիվ» գեղարվեստական ֆիլմը։ Էքսկուրսիայի ընթացքում կազմակերպվեցին երգի, պարի, ասմունքի մրցույթներ։ Լավագույն մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով, իսկ լավագույն արշավականը՝ գավաթով։

HISTORY
Հաջողված պատմություն
Հաջողված պատմություն
Կարդալ ավելին
Տեսադարան