ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համագործակցություն Զբաղվածության պետական գործակալության հետ
Մարտի 18, 2021

Համագործակցություն Զբաղվածության պետական գործակալության հետ


Զբաղվածության պետական գործակալության Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի և ՍՕՍ Մանկական Գյուղեր Հայաստանի համագործակցության և համատեղ ջանքերի շնորհիվ Տավուշի մարզի Սևքար համայնքի ընտանիքներից մեկին հաջողվել է իրականացնել անասնապահությամբ զբաղվելու վաղեմի երազանքը։ Հիմնադրամի Իջևանի Ընտանիքների ամրապնդում ծրագրի աջակցությամբ ընտանիքը ձեռք է բերել անհրաժեշտ շինանյութերը և նորոգել տնամերձ տարածքում գտնվող կիսակառույց անասնագոմի տանիքը։ Իսկ Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի ջանքերով ընտանիքին  տրամադրվեց մեկ կով և համապատասխան կեր։

HISTORY
Հաջողված պատմություն
Հաջողված պատմություն
Կարդալ ավելին
Տեսադարան