ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Առաջին օգնություն, առողջ ապրելակերպ և հիմնական խնամք» թեմայով դասընթաց
Հունվարի 24, 2022

«Առաջին օգնություն, առողջ ապրելակերպ և հիմնական խնամք» թեմայով դասընթաց


«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամի «Իջևան» մասնաճյուղի կողմից՝ Ավստրիական զարգացման գործակալության և ՍՕՍ ՄԳ Ավստրիայի ֆինանսավորմամբ իրականացվող  «Հզոր ընտանիքներ և համայնքներ Տավուշում` հանուն երեխայի զարգացման» ծրագրի շրջանակներում, Բերդ համայնքում կազմակերպվել էր դասընթաց՝ «Առաջին օգնություն, առողջ ապրելակերպ և հիմնական խնամք» թեմայով՝ ծրագրի շահառու ծնողների և երեխաների  համար:

Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան առաջին օգնության և առողջ ապրելակերպին առնչվող այն հիմնական թեմաներին, որոնք ուղղված են առողջության պահպանմանը և բարելավմանը: Մասնավորապես, քննարկվեցին հետևյալ կետերը՝ առողջ սննդակարգ, քաշ, մարզումներ և կոփում, լիարժեք քուն, անձնական հիգիենա, լավ և վատ սովորություններ, նոր տեխնոլոգիաների ճիշտ կիրառում և անվտանգ վարքագիծ:

 

logo

 

 

HISTORY
Հաջողված պատմություն
Հաջողված պատմություն
Կարդալ ավելին
Տեսադարան
Խնամատարության պիլոտային նոր ծրագիրը Տավուշում և ԿոտայքումՏեսնել բոլորը