ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մարտի 28, 2022
«Առաջին օգնություն, առողջ ապրելակերպ և հիմնական խնամք» թեմայով դասընթաց
«ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամի «Իջևան» մասնաճյուղի կողմից՝ Ավստրիական զարգացման գործակալության և ՍՕՍ ՄԳ Ավստրիայի ֆինանսավորմամբ իրականացվող «Հզոր ընտանիքներ և համայնքներ Տավուշում` հանուն երեխայի զարգացման» ծրագրի շրջանակներում, մարտի 16-ին Նոյեմբերյան համայնքում կազմակերպվել էր դասընթաց՝ «Առաջին օգնություն, առողջ ապրելակերպ և հիմնական խնամք» թեմայով՝ ծրագրի շահառու ծնողների և երեխաների համար:
Դասընթացի ընթացքում մասնավորապես քննարկվել են հետևյալ թեմաները՝ առողջ սննդակարգ, քաշ, մարզումներ և կոփում, լիարժեք քուն, անձնական հիգիենա, լավ և վատ սովորություններ, նոր տեխնոլոգիաների ճիշտ կիրառում և անվտանգ վարքագիծ:
HISTORY