ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մայիսի 26, 2023
«Սիրող ընտանիք յուրաքանչյուր երեխայի համար...» խորագրով ֆոտոցուցահանդես
Մայիսի 15-ից 25-ը «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամի «Համակարգային խնդիրների վերհանում․ աջակցություն երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի հետ համատեղ կազմակերպվել է «Սիրող ընտանիք յուրաքանչյուր երեխայի համար...» խորագրով ֆոտոցուցահանդես, որին մասնակցել են Սոցիալական աշխատանք բաժնի ուսանողները` իրենց իսկ նկարած ընտանեկան լուսանկարներով:
Ցուցահանդեսին հաջորդեց ընտանիքի մասին ֆիլմի դիտումը և քննարկումը, ինչպես նաև տեղի ունեցավ իրազեկվածության բարձրացմանն ուղղված հանդիպում-քննարկում ապագա սոցիալական աշխատողների հետ։
Հանդիպման ավարտին բոլոր մասնակիցները ստացան նվերներ «ՍՕՍ-Մանկական Գյուղեր» հիմնադրամի կողմից:
HISTORY