ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուսուցողական էքսկուրսիա դեպի Երևան
Հունվարի 27, 2022

Ուսուցողական էքսկուրսիա դեպի Երևան


Ավստրիական զարգացման գործակալության և ՍՕՍ ՄԳ Ավստրիայի ֆինանսավորմամբ իրականացվող  «Հզոր ընտանիքներ և համայնքներ Տավուշում` հանուն երեխայի զարգացման» ծրագրի  շրջանակներում ամանորին ընդառաջ հիմնադրամի «Իջևան» մասնաճյուղի կողմից կազմակերպվեց ուսուցողական խորագրով էքսկուրսիա դեպի Սուրբ Աննա եկեղեցի, «Փոքրիկ Էյնշտեյն»  գիտության թանգարան և «Մոսկվա» կինոթատրոն, որին մասնակցեց 35 երեխա Տավուշի մարզի մի շարք համայնքներից:

«Փոքրիկ Էյնշտեյն» գիտության թանգարանում երեխաները հնարավորություն ունեցան ձեռք բերելու նոր գիտելիքներ, ծանոթանալու Ֆիզիկայի և քիմիայի օրենքներին, ինչպես նաև անձամբ իրականացնելու տարբեր փորձեր: Հանրապետության հրապարակ շրջայցից հետո երեխաներն այցելեցին «Մոսկվա» կինոթատրոն, որտեղ էլ դիտեցին «Մեր բակը 25 տարի անց»  ֆիլմը: 

 

logo

HISTORY
Հաջողված պատմություն
Հաջողված պատմություն
Կարդալ ավելին
Տեսադարան